Պետրոսյանի երիտասարդ կնոջ նոր կերպարը կրկին քննադատել են համացանցում

19:10   18 հունիսի, 2020

Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը՝ Տատյանա Բրուխունովան, բավական ակտիվորեն վարում է Instagram-ի իր էջը։ Վերջերս կատակերուգի օգնականը բոլորովին նոր կերպար է ցուցադրել, որով զբոսանքի է գնացել կորոնավիրուսի պատճառով երկարատեւ ինքնամեկուսացումից հետո։

Այս անգամ հումորիստի 31-ամյա ընտրյալը լուսանկարների շարք է հրապարակել, որոնցում պատկերված է՝ երիցուկի փունջը ձեռքին։ Տատյանան կապույտ երանգի հագուստ է ընտրել։ Բրուխունովան Miss Sixty-ի ջինսե է կրել, ռուսական ապրանքնաիշի վերնաշապիկ եւ Dior-ի կոշիկներ։ Տատյանան կերպարն ամբողջացրել է նավաստու գլխարկով։

View this post on Instagram

A post shared by Tatyana Brukhunova (@bruhunova) on

«Եվ մեկ երիցուկային լուսանկար։ Ինձ դուր է գալիս այս համադրությունը՝ կապույտը սպիտակի հետ»,- լուսանկարները մակագրել է Բրուխունովան։ Միայն թե նրա կերպարը ոչ բոլոր երկրպագուներին է դուր եկել։

«Ինչպե՞ս մեծացնել տարիքը։ Այսպիսի կապույտ հագուստ կրելով», «Լավ կերպար է, բայց ինձ այսպիսի գլխարկներ դուր չեն գալիս։ Իսկ առհասարակ ինձ հետաքրքիր է ձեզ տեսնել երկար մազերով, գուցե մեզ կեղծամով ուրախացնեք», «Իրերը հիանալի են, թանկ, բայց չեն համապատասխանում տարիքին»,- գրել են նրանք։  

Ի դեպ, Տատյանան պարերաբար պատասխանում է քննադատական նկատողություններին եւ չի հոգնում ընդգծել, որ ակտիվորեն հետեւում է նորաձեւության միտումներին եւ հետեւորդներին խորհուրդ է տալիս նույնն անել։

Աղբյուրը՝ Woman.ru



© NEWS.am STYLE