Քիմ Քարդաշյանն իր փոդքասթում կպատմի արդարադատության մասին

20:11   18 հունիսի, 2020

Իրապատում-շոուի աստղ, կոսմետիկ ապրանքանիշի սեփականատեր, վերջերս նաեւ իրավաբան Քիմ Քարդաշյանը Spotify-ում սեփական փոդքասթը կթողարկի։ Այն նվիրված կլինի քրեական արդարադատությանը. հենց այդ ոլորտում է մասնագիտացած Քիմը, որը շուտով պատրաստվում է փաստաբանի դիպլոմ ստանալ։

Քիմը Լորի Ռոտշիլդ Անսալդիի հետ հանդես կգա որպես համապրոդյուսեր եւ հաղորդավար։ Թողարկման հստակ ժամկետն առայժմ չի հայտարարվել։

Քիմն այժմ ակտիվորեն համագործակցում է «The Innocence Project» հասարակական կազմակերպության հետ, որը ձգտում է արդարության հասնել սխալ դատապարտվածների համար։ Նա արդեն իսկ մի քանի հաղթած գործ ունի։ Բացի այդ՝ Քարդաշյանը մասնակցել է արդարադատության մասին «Kim Kardashian West: The Justice Project» վավերագրական ֆիլմի նկարահանումներին։ Քիմը պատրաստվում է նաեւ Կալիֆոռնիայում փաստաբանի քննություն հանձնել։

Աղբյուրը՝ Esquire



© NEWS.am STYLE