Լողավազան, արեւ․ Ժաննա Վելիցյանը բնական կերպարում

23:36   18 հունիսի, 2020

Դերասանուհի Ժաննա Վելիցյանը, որն այս շրջանում հանդես է գալիս «Սիրուն Սոնա» հեռուստասերիալում, հանդիսատեսին ծանոթ է տարբեր նախագծերից ու սերիալներից։ Դերասանուհին ակտիվ կերպով վարում է իր միկրոբլոգը․ լուսանկարվում է հետաքրքիր ֆոտոշարքերում, ներկայացնում է կադրեր ու տեսանյութեր առօրյայից, հանգստից, աշխատանքային պրոցեսից։ Ժաննան նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է բնական կերպարում։

Instagram-ում հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին կրում է մարմնագույն լողազգեստ։ Նա առանց շպարի է, վարսերն արձակված են։ Կադրն արվել է լողավազանում։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված էր դերասանուհի Շուշաննա Թովմասյանի հետ։ Նրանք ջերմ գրկախառնված էին։ «Երկու մրսկաններ վայելում են արեւը»,- հրապարակումը մակագրել էր Ժաննան։



© NEWS.am STYLE