Նիքի Մինաժը պատմել է հանցագործ ամուսնու հետ կյանքի մասին

11:18   19 հունիսի, 2020

2019թ.-ի հոկտեմբերին Նիքի Մինաժն ամուսնացել է 42-ամյա Քեննեթ Փետիի հետ։ Ամուսնությունը հապշտապ է եղել, սակայն նույնիսկ դա չէ շփոթեցրել Նիքիի երկրպագուներին ու նրա ընկերներին. տղամարդը հարուստ քրեական անցյալ ունի։ Դեռ 1995թ.-ին նա դատապարտվել է 16-ամյա աղջկա բռնաբարության համար, ազատության մեջ հայտնվելով՝ կրկին բանտում է հայտնվել սպանության համար։ Տաս տարվա ազատազրկման է դատապարտվել, սակայն պատիժ է կրել միայն յոթ տարի։

Հիմա արդեն լրանում է զույգի ամուսնական կյանքի յոթ ամիսը։ Ռիսկային շրջան է՝ հաշվի առնելով, որ COVID-19-ի պատճառով մարդիկ հիմնականում ստիպված են եղել տանը մնալ։

«

«Հիանալի է, երբ հարազատ հոգի ես գտնում։ Ես ինձ աշխարհի բարձունքում եմ զգում։ Քեննեթը լավն է, լավը, լավը»,- ռադիոհաղորդման ընթացքում խոստովանել է Նիքին։

Միեւնույն ժամանակ նա հերքել է հղիության մասին լուրերը, որոնք անձամբ էր նախքան այդ թեժացնում։ Ասում էր, թե «ես դա արեցի»։ «Ինձ պարզապես սխալ են հասկացել»,- երկրպագուներին հիասթափեցրել է Մինաժը։

Աղբյուրը՝ Eg.ru



© NEWS.am STYLE