Արեւային ակնոցներ ամռան համար․ 2020-ի ամենաոճային մոդելները (ֆոտո)

14:04   21 հունիսի, 2020

Այսօր ցուցադրում ենք այս սեզոնի առավել արդիական ակնոցների մոդելները․ 90-ականների ուղղանկյուն մոդելներից մինչեւ գունավոր ապակիներով կրեատիվ մոդելները։

Արեւային ակնոցները, թերեւս այն սակավաթիվ աքսեսուարներից են, որոնք միաժամանակ համատեղում են եւ օգտակարը, եւ կերպարն ակնթարթորեն վերափոխելու հնարավորությունը։ Դրանք կարող են պաշտպանել վնասակար ճառագայթներից, ընդգծի դեմքի ձեւը, կերպարը դարձնել արդիական կամ, ընդհակառակը, փչացնել զգեստի մասին տպավորությունը, եթե սխալ է ընտրված։ Բարեբախտաբար, այս աքսեսուարով մենք ավելի քիչ հնարավորություն ունենք: Նորաձեւության մեջ տարբերակների մի մեծ պալիտրա կա, որից կարելի է համապատասխան մոդել ընտրել։ Այս սեզոնում մեր ողջ ուշադրությունը երկրաչափության վրա է: Թրենդային են ուղղանկյուն, քառակուսի, օվալաձեւ եւ կլոր մոդելներ տարբեր գունային համադրություններում։ Առաջարկում ենք սեզոնի այն մոդելները, որոնք հաջողությամբ կլրացնեն ձեր ամառային զգեստապահարանը։

Ուղղանկյուն

Օվերսայզ

Գունավոր ապակիներով

Եղջյուրե շրջանակ

Սպիտակ շրջանակ

Օվալ եւ կլոր

Քառակուսի

 

Աղբյուրը՝ Marieclaire.ru



© NEWS.am STYLE