Բնական. Սոնա Ռուբենյանի լուսանկարը

10:39   19 հունիսի, 2020

Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում Սոնան վարդագույն պիջակ է կրում։ Տաղանդավոր երգչուհին հավաքել է մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին, որն ընդգծել է գեղեցկությունը։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Սոնան երկար զգեստ էր կրում, որը զարդարված էր գոտիով։ Տաղանդավոր երգչուհին ցածրկրունկ կոշիկներ էր ընտրել։ Սոնան հավաքել էր մազերը, կերպարն ամբողջացրել գեղեցիկ շպարով։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին գրել, որոնց միացել էր նաեւ դերասանուհի եւ հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսնյանը։ «Շքեղ»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE