«Ես չղջիկ չեմ կերել». Մկրտիչ Արզումանյանի զվարճալի լուսանկարը

15:19   19 հունիսի, 2020

Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին։

Այս անգամ եւս դերասանն անդրադարձել է այս օրերին ամենաքննարկվող հարցերից մեկին։ Նա հումորային լուսանկար է տեղադրել, որը յուրովի է մեկնաբանել. «Ես չղջիկ չեմ կերել»։ Հետեւորդները գնահատել են տաղանդավոր դերասանի հումորն ու զվարճալի մեկնաբանություններ գրել. «Ես արել եմ բլեֆարոպլաստիկա»։

Ավելի վաղ դերասանը զվարճալի լուսանկար էր հրապարակել։ Մեկնաբանություններում Մկրտիչ Արզումանյանը գրել էր. «Տղերք ջան, դիմակս լվացած ա, չորանում ա»։



© NEWS.am STYLE