«Երազում եմ թեյել նրա հետ, ում հետ թեյը կսառչի ու ես այդպես էլ չեմ խմի այն...». Սոֆի Դեւոյան

16:49   19 հունիսի, 2020

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Սոֆին սպիտակ շապիկ է կրում։ Նա հավաքել է մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել է գեղեցկությունը։ Երգչուհի Զարուհի Բաբայանի դուստրը ոճային ու հետաքրքիր աքսեսուարներ է ընտրել՝ ականջօղ եւ մատանիներ։ «Երազում եմ թեյել նրա հետ, ում հետ թեյը կսառչի ու ես այդպես էլ չեմ խմի այն...»,- հրապարակումը մակագրել է Սոֆին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Սոֆին սպիտակ վերնաշապիկ էր կրում։ Նա արձակել էր ուղիղ հարդարված մազերն ու նախապատվություն տվել վառ շպարին. շուրթերը ներկված էին կարմիր շրթներկով։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ խոշոր ականջօղերն ու ժամացույցը։ Թեեւ Սոֆին լուսանկարը չէր մեկնաբանել, հետեւորդները շտապել էին դրական մեկնաբանություններ գրել. «Հրաշք գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE