«Սեւը միշտ էլեգանտ է». Մարիամ Ալեքսանյանի լուսանկարը

21:46   19 հունիսի, 2020

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ է կրում՝ տոպ, տաբատ եւ պիջակ։ Մարիամը հավաքել է մազերն ու գլխարկ է կրում։ Կերպարն ամբողջացրել է բնական շպարը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել. «Կրակոտ աղջիկ», «սեւը միշտ էլեգանտ է»։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ վերնաշապիկ էր կրում, սեւ տաբատ։ Նա հավաքել էր վարսերը, մեղմ շպար նախընտրել։ Մարիամի կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները, իսկ հրապարակմանը կից նա ռուսերենով գրել էր․ «Այս կյանքում ամեն ինչ փոխադարձ է։ Ինչի համար պայքարում եք, դա էլ ստանում եք։ Դուք դավաճանել եք, դավաճանում են ձեզ, չեք սիրել դուք, չեն սիրի ձեզ, մոռացել եք դուք, կմոռանան ձեզ, նեղացրել եք դուք... այնպես որ հիմա չարժե նեղանալ ... փոխվեք ինքներդ, եւ ամեն ինչ կվերջանա այնպես, ինչպես ձեզ դուր է գալիս... ամեն ինչ ձեր ձեռքերում է։ Չարժե ափսոսել մարդկանց, նրանք մեղավոր չեն…»։



© NEWS.am STYLE