Հայտնի կատակերգու Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, «զարմացել է» ամուսնու անձնական կյանքի վերաբերյալ անսպասելի մանրամասներից։ Մեկնաբանություններից մեկում ինչ-որ մեկը Ժաննային «մեղադրել է» ինտելեկտի բացակայության մեջ։
«Ինձ առաջին կինն ավելի էր դուր գալիս՝ Խմելնիցկայան։ Ինտելեկտն ավելի շատ էր»,- զայրացել է TikTok-ի օգտատերը, որը Ժաննա Լեւինային շփոթել է Մարգարիտա Սիմոնյանի, իսկ Գարիկ Մարտիրոսյանին՝ Տիգրան Քեոսայանի հետ։
View this post on Instagram
Սակայն Ժաննային ավելի շատ «վիրավորել է» ոչ թե այդ սխալը, այլ ինտելեկտի բացակայության մասին արտահայտությունը։ «Ընդամենը մի քանի օր TIkTok-ում եմ, եւ արդեն մեկնաբանություններից այսպիսի նորություններ եմ իմանում իմ մասին։ Դիպել են ամենասուրբին՝ իմ ինտելեկտին»,- զայրացել է Լեւինան։
Մեկնաբանություններում Ժաննային խորհուրդ են տվել ուշադրություն չդարձնել դրան, քանի որ ոչ մի տարբերություն չկա՝ Մարտիրոսյան, թե Քեոսայան։