Կատակերգուներ Գալուստյանի եւ Ռեւայի խաղային բիզնեսը ձախողվել է

17:12   19 հունիսի, 2020

«Эйс Гейминг» ընկերությունը, որը զբաղվում է CS:GO խաղի համար ներխաղային էլեմենտների վաճառքով եւ որի համասեփականատերեր են Ռուսաստանում հայտնի կատակերգուներ Միխայիլ Գալուստյանն ու Ալեքսանդր Ռեւան, ձախողվել է, հայտնում է Telegram-յան Mash ալիքը։

Աղբյուրի խոսքով՝ լեգենդար կատակերգու Գալուստյանի բաժինը 20 տոկոս է, Ռեւայինը՝ 5։

Անցած տարվա հաշվապահական հաշվետվությունը ցույց է տվել վնասը՝ միանգամից 2 մլն 400 հազարի չափով։ Ընդ որում, «Эйс Гейминг»-ը վնասներ է բերել հենց հիմնադրումից սկսած՝ 2016թ.-ից։ Այժմ ընկերության կայքն արդեն իսկ հասանելի չէ, իսկ սոցիալական ցանցերում վերջին ակտիվությունը եղել է 2017թ.-ին։



© NEWS.am STYLE