«Դա ինձ արցունքների է հասցրել». Նաոմի Քեմփբելը պատմել է «Vogue»-ի անհաջող շապիկի մասին

18:18   19 հունիսի, 2020

Սուպերմոդել եւ դերասանուհի Նաոմի Քեմփբելը երիտասարդության տարիներին արտասվել է «Vogue» ամսագրի իտալական տարբերակի շապիկի համար նկարահանման ընթացքում վիզաժիստի սխալի հետեւանքով։ Այս մասին հայտնել է «ԲիԲիՍի»-ի եթերում հեռարձակվող «Woman’s Hour» հաղորդման ընթացքում։

Քեմփբելը հիշել է ամսագրի հետ իր ամենաանհաջող համագործակցության մասին 1988թ.-ին։ Վիզաժիստը, որը մոդելին պետք է պատրաստեր ֆոտորաշքին, չի իմացել, որ նա թխամորթ է։

«Նա ակնհայտորեն զարմացած էր, երբ ես գնացի։ Հետո ասաց, որ իմ մաշկի համար տոնային քսուկ չունի եւ մի քանի այլ երանգ խառնեց։ Արդյունքում մոխրագույն ստացվեց։ Արդեն այդ ժամանակ ես հասկացա, որ ինչ-որ տարօրինակ բան է տեղի ունենում, եւ շապիկին եզրափակիչ նկարն ինձ արցունքների է հասցրել»,- հայտնել է Նաոմին։

Մոդելը նաեւ պատմել է նորաձեւության ոլորտում թխամորթների նկատմամբ խտրականության մասին։ Նրա խոսքով՝ կարիերայի սկզբում իրեն բազմաթիվ անգամներ փորձել են աղախին կոստյում հագցնել։ «Մեզ նույն հարգանքով չէին վերաբերում, ինչ սպիտակամորթ մոդելներին։ Նորաձեւության բիզնեսում անհավասարություն էր տիրում»,- մեկնաբանել է նա։

 



© NEWS.am STYLE