Դերասան եւ երաժիշտ Դավիթ Սեխպեյանը 25-ամյակը նշելու է բնության գրկում

14:27   21 օգոստոսի, 2013

Երիտասարդ, բայց արդեն հայտնի եւ հաջողակ դերասան ու երաժիշտ Դավիթ Սեխպեյանն այսօր դարձավ 25 տարեկան: NEWS.am STYLE-ը որոշեց դերասանին շնորհավորել հոբելյանի առիթով՝ միաժամանակ մի քանի հարց ուղղելով տոնական օրվա եւ ապագա ծրագրերի մասին:

25-ամյակը հոբելյանական տարեդարձ է: Ինչպե՞ս եք պատրաստվում նշել այն:

Ներկայում ես ակտիվ աշխատանքային գործընթացում եմ: Մի քանի օրից կուղեւորվեմ ինչ-որ տեղ՝ բնության գրկում ինչպես հարկն է նշելու ծննդյանս տարեդարձը:

Իսկ ի՞նչ ցանկություն եք պահելու տոնական տորթի մոմերը փչելիս:

Օ, ո՛չ: Այդ մասին չեմ ասի: Գաղտնիք է:

Ձեր կնոջից նվեր արդեն ստացե՞լ եք:

Կնոջիցս մի ամբողջ աշխարհ եմ նվեր ստացել. երջանկություն, հեքիաթ, այս կյանքի հրաշքը: Ավելի ճիշտ՝ հեքիաթ, որին վերածվել է իմ կյանքը:

Ապագայի ստեղծագործական ի՞նչ ծրագրեր ունեք:

Շատ են, բայց հիմա չէի ցանկանա դրանց մասին պատմել: Ինձ հաճախ են հարցնում ապագայի ծրագրերի մասին, բայց ես կարծում եմ, որ դրանց մասին կկարողանամ խոսել միայն այն ժամանակ, երբ իրականացման փուլում կլինեն:

Եվս մեկ անգամ ընդունեք մեր շնորհավորանքները՝ երջանկության եւ հաջողության մաղթանքներով:

Շատ շնորհակալ եմ:

Զրուցեց Լիլիթ Պետրոսյանը



© NEWS.am STYLE