Տրամադրության, տխրության ու երազանքի մասին. Լենա Ղազարյանը նոր ֆոտոշարք ունի

14:05   20 հունիսի, 2020

Երգչուհի Լենա Ղազարյանը նոր ֆոտոշարք է իրականացրել լուսանկարչուհի Աննա Սուքիասյանի հետ, որն առաջինը տրամադրել է NEWS.am STYLE-ին ու պատասխանել մեր պատրաստած բլից հարցերին:

Ահա, թե ինչ ենք պարզել մեր կարճ զրույցի միջոցով:

Լենա, օրդ ինչպե՞ս է սկսվում:

Մեկ բաժակ սուրճով:

Քո տրամադրությունը ի՞նչը կամ ովքե՞ր կարող են բարձրացնել:

Ընկերներս ու երկրպագուներս:

Ի՞նչն է քեզ տխրեցնում:

Անիմաստ օրը, երբեմն՝ անիմաստ մարդիկ…

Ո՞րն է այն երգը, որը վերջին շրջանում ամենահաճախն ես լսում:

Իմ նոր երգը, որը դեռ չեմ հանձնել հանրության դատին:

Թրենդ, որի համար շնորհակալ ես նորաձեւությանը:

Ես՝ իմ թրենդով (ծիծաղում է):

Օր, որը հավերժ կմնա հիշողությանդ մեջ:

Առաջին անգամ բեմում ելույթ ունենալս:

Հուշ, որը սիրով կջնջեիր մտքիցդ…

Արդեն ջնջել եմ... (ժպտում է):

Մարդ, որին վստահում ես բոլոր գաղտնիքներդ:

Մայրս:

Քաղաք, որտեղ ընդմիշտ կապրեիր:

Էջմիածին:

Ամենամեծ երազանքդ ո՞րն է:

Երջանիկ լինելը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE