Էշլի Գրեմը զվարճացրել է երկրպագուներին՝ ցուցադրելով կոտրված ատամը (վիդեո)

16:04   20 հունիսի, 2020

32-ամյա Էշլի Գրեմը փորձում է հնարավորինս ազնիվ լինել իր երկրպագուների հետ եւ չի վախենում ծիծաղելի թվալ։ Աստղը, որը մոր, ամուսնու՝ Ջասթին Էրվինի եւ որդու՝ Իսահակի հետ կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ մեկուսացվել է հայրենի Լինքոլն քաղաքում (Նեբրասկա նահանգ), անսպասելի տեսանյութ է հրապարակել: Հոլովակում plus-size-մոդելը ցույց է տվել դիմային կոտրված ատամը։ Պարզվել է, որ Էշլին անհաջող կծել է իր մայրիկի պատրաստած տնական վարսակի թխվածքաբլիթը։

Տեսանյութում Գրեմը բացատրել է, որ թխվածքաբլիթները պահվում են սառնարանում, եւ երբ նա այն հանել ու կծել է, ատամն արմատից կոտրվել է (հավանաբար, այնուամենայնիվ, ատամը ոչ թե արմատական է, այլ վինիր): Դատելով մոդելի արձագանքից՝ նա չի տխրել, այլ ժպիտով է ընդունել կազուսը։

Երկրպագուները հոլովակի տակ հազարավոր մեկնաբանություններ են գրել, իսկ Քելլի Ռոուլենդն աստղին անվանել է «աշխարհի լավագույն կին»:



© NEWS.am STYLE