«Բնական»․ Աստղիկ Սաֆարյանը ներկայացել է առանց շպարի

17:13   20 հունիսի, 2020

Աստղիկ Սաֆարյանը հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներից է, որի ոչ միայն ձայնով, այլեւ գեղեցիկ լուքերով, նրբագեղ ճաշակով կարելի է անվերջ հիանալ:

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երգչուհին ներկայացել է բնական կերպարում։ Ոճային երգչուհին կրում է սեւ ամառային շապիկ, նույն երանգի ծղոտե լայնեզր գլխարկ։ Նա արձակել է վարսերը, առանց շպարի է։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին վառ գույնի հագուստ էր կրում։ Աստղիկ Սաֆարյանն արձակել էր մազերը եւ դիմակ էր կրում։ Նա շպարված չէր եւ լուսանկարը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE