Իվետա Մուկուչյանի լողազգեստով լուսանկարը՝ օվկիանոսի ափից

21:37   20 հունիսի, 2020

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է լողափնյա կրակոտ կերպարում։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ յուրաքանչյուր հրապարակում պահպանվում է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է) հրապարակված սեւ-սպիտակ կադրն արվել է լողափին։ Իվետան կրում է լողազգեստ, որը կողքերց հետաքրքիր բացված ունի։ Այն ընդգծել է երգչուհու սլացիկ կազմվածքտը։ Նա արձակել է  վարսերը, իսկ կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Իվետա Մուկուչյանը գրառում չի կատարել։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին կրում էր կանաչ երանգի բլուզ։ Նա արձակել էր ալիքավոր վարսերը, նուրբ ու ընդգծված շպար ընտրել։ Հրապարակմանը կից Իվետան, դիմելով իր հետեւորդներին, գրել էր․ «Ժամանակն է փոխվելու: Ո՞ր է հաջորդ կանգառը: Կարո՞ղ եք ասել, թե՞ արդյոք ավելի լավն եք դարձել այս անսովոր օրերի ընթացքում: Ի՞նչ եք հասկացել մեկուսացման ընթացքում»:



© NEWS.am STYLE