Ռոմանտիկ խոստովանություն եւ սպասված լուր. Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը բացահայտել են իրենց երեխայի սեռը

22:56   20 հունիսի, 2020

Հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկը` Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը, որդի են ունենալու: Այս մասին պարզ է դարձել «Արմենիա TV»-ի «Խոստովանություն» ռոմանտիկ երեկոյի շրջանակում, որի ընթացքում Միհրանը Արփիին սիրո խոստովանություն արեց երգերի տեսքով ու վերհիշեց իրենց սիրո գեղեցիկ ճանապարհն` իր բոլոր բարդություններով: Երգիչը խոստովանեց.

«Նույնիսկ եղավ ժամանակ, որ բաժանվել էինք... բայց մեր սերն ավելի ուժեղ գտնվեց, ու հասկացանք, որ առանց իրար չենք կարող»:

Նախկինում ոչ Արփին, ոչ Միհրանը չէին հաստատում երեխայի սպասելու լուրը, թեեւ երկրպագուներն ու լրատվամիջոցները դա բացահայտել էին Արփիի ինստագրամյան հրապարակումներից: Երգիչը, նույնիսկ, կատակով նշեց, որ համացանցի միջոցով է իմացել, որ հայր է դառնալու:

Զույգի հարսանիքը տեղի է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին` այն բանից հետո, երբ Միհրանն իր մենահամերգի ընթացքում ամուսնության առաջարկություն արեց սիրելիին:



© NEWS.am STYLE