Էնսել Էլգորտը մեղադրվում է անչափահասի նկատմամբ սեռական բռնության մեջ

17:52   20 հունիսի, 2020

Ամերիկացի դերասան Էնսել Էլգորտին մեղադրել են 17-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնության մեջ։ Այս մասին Twitter-ում հայտնել է ինքը՝ զոհը։

Alleged: Actor Ansel Elgort (pictured above in January) has been accused of sexually assaulting 17-year-old girl in 2014

Gabby մականունով տուժողը խոստովանել է, որ միջադեպը տեղի է ունեցել 2014 թվականին, երբ դերասանը 20 տարեկան էր: Նա Էլգորտի հետ ծանոթացել է սոցցանցում։ Տղան նրան առաջարկել է հանդիպել, որի ընթացքում նա հարձակվել է նրա վրա՝ ստիպելով մտածել, որ «հենց այդպիսին պետք է լինի սեքսը»։

Claims: Twitter user Gabby posted this picture on Friday which appeared to show her sitting next to Ansel Elgort as she covered her face

Ինչպես գրել է աղջիկը, ինքը «չէր ուզում դա անել», Էնսելը նույնիսկ չի հարցրել, թե արդյոք նա ցանկանում է դադարեցնել հարաբերությունները՝ իմանալով, որ դա իր կյանքում առաջին անգամն էր, եւ տեսնելով, որ նա լաց է լինում ցավից:

Accusation: Gabby posted a lengthy post on Friday about the alleged encounter with the actor

Աղջկա խոսքով՝ այդ ժամանակ դերասանի կողմից հնչեցված խոսքերը եղել են միայն․ «Մենք պետք է կոտրենք քեզ»։

Gabby-ն նաեւ պնդում է, որ Էնսել Էլգորտը խնդրել է իրեն խմբակային ինտիմ հարաբերությունների մասին։ Աղջիկն ասել է, որ նա երբեք ոչ ոքի չի ասել կատարվածի մասին, քանի որ դերասանն իբր սպառնացել է իրեն: Նա նշել է, որ մինչեւ հիմա տառապում է եւ նյարդային ցնցումների մեջ ընկնում ու ստիպված է գնալ բուժման։

PTSD: The younger girl claims she has been left needing therapy after the alleged incident

Իր հաղորդագրությունը աղջիկը ուղեկցել է լուսանկարով, որում նստած է Էլգորտի կողքին՝ փակելով դեմքը։ Դերասանի շրջապատում այդ մեղադրանքները դեռ ոչ մի կերպ չեն մեկնաբանել, գրում է Daily Mail-ը։

Աղբյուրը՝ DailyMail, News.ru



© NEWS.am STYLE