Թագուհին չի հրամայի․ Հարրին եւ Մեգանը չեն վերադառնա թագավորական ընտանիք

11:13   21 հունիսի, 2020

Թագուհի Եղիսաբեթ II-ն իր սիրելի թոռից եւ նրա կնոջից ստացել է քողարկված ուղերձ այն մասին, որ նրանք չեն ծրագրում փոխել իրենց որոշումը եւ վերադառնալ իրենց միապետական պարտականություններին:

Տարվա սկզբին արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը հայտարարել էին, որ ցանկանում են պաշտոնապես հրաժարվել թագավորական ընտանիքի ավագ անդամների կարգավիճակից եւ առանձնանալ:

Daily Mail-ի թղթակից Ռիչարդ Իդենն իր վերջին հոդվածում նշել է, որ բրիտանական թագավորական ընտանիքը արքայազնին եւ նրա կնոջը հետ վերադառնալու հնարավորություն է տվել: Դրա համար Հարրին եւ Մեգանը պետք է հայտարարեին, որ այդ որոշումը կվերանայվի 12 ամիս անց:

Այսպիսով, Սասեքսի դուքսերը կարող էին ազատ կյանքով ապրել մեկ տարի եւ հասկանալ՝ դա համապատասխանում է նրանց եւ 2021թ․-ի մարտին վերջնական որոշում կայացնել:

Այդուհանդերձ, Մեգանը եւ Հարրին Եղիսաբեթ II-ին հասկացրել են, որ նրանք ոչ մի ցանկություն չունեն վերադառնալու միապետական պարտականություններին, եւ դա արել են միանգամայն օրիգինալ կերպով՝ ամուսինները հրաժարվել են Harbottle & Lewis ընկերության թագավորական իրավաբանների ծառայություններից:



© NEWS.am STYLE