11:39 21 հունիսի, 2020Դերասանուհի, մոդել Սոֆյա Պողոսյանը, որն այժմ նկարահանվում է «Արմատներ» հեռուստասերիալում, նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային հմայիչ կերպարում։

Instagram-ում հրապարակված կադրերում Սոֆյան կրում է գոտին բարձր ջինսե տաբատ, վարդագույն բլուզ, ճերմակ սպորտային կոշիկներ։ Նա արձակել է վարսերը, նվազագույն շպարով է, իսկ կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից դերասանուհին անգլերեն լեզվով գրել է․ «Շնորհակալ սիրտը հրաշքների համար մագնիս է»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում Սոֆյան պատկերված էր ամուսնու՝ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ։ Զույգը ջերմ գրկախառնված էր։ «Իմ սեր»,- հրապարակումը մակագրել էր դերասանուհին։