Գիտեի՞ք արդյոք. «Տերմինատոր 2․ Դատաստանի օր». 11 հետաքրքիր փաստեր ֆիլմի մասին

20:22   21 հունիսի, 2020

NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել տարբեր ֆիլմերի մասին։ Այսօր խոսքը Ջեյմս Կամերոնի՝ «Տերմինատոր 2․ Դատաստանի օր»-ի մասին է (1991թ.)։ Եվ այսպես.

1.Առնոլդ Շվարցենեգերը գլխավոր դերակատարի համար 12 մլն դոլար հոնորար է ստացել։ Ամբողջ ֆիլմի ընթացքում նա արտասանել է մոտ 700 բառ։ Շվարցի արտաբերած յուրաքանչյուր բառ գնահատվել է 17143 դոլար։ Իսկ «Hasta La vista, baby» արտահայտությունը ստուդիայի համար արժեցել է մոտ 68 հազար դոլար։ Շվարցենեգերը հրաժարվել է դրամական տեսքով հոնորարից, փոխարենը ստացել է Gulfstream III ինքնաթիռը:

2.Նկարահանումներին նախապատրաստվելիս Սառա Քոնորի դերակատար Լինդա Հեմիլթոնը ռազմական հատուկ պատրաստություն է անցել նախկին իսրայելցի հատուկ ջոկատայինների ղեկավար Ուզի Գալայի ղեկավարությամբ:

3.T-1000-ի փոխակերպման հետ կապված հատուկ էֆեկտների ստեղծման համար ներգրավել է 6 հոգանոց թիմ։ Սակայն հետագայում աշխատակիցների թիվը հասել է 36-ի։

4․ Հարյուրավոր թեկնածուներից Էդվարդ Ֆերլոնգն է ընտրվել Ջոն Քոնորի դերակատարման համար։ Նրան ակումբի մուտքի մոտ հերթում նկատելով հրավիրել են քասթինգի։

5.Ըստ նախնական գաղափարի T1000-ի դերի համար նախատեսվում էր հրավիրել Մայքլ Բինին, որն առաջին ֆիլմում գլխավոր դերակատարն էր: Այսպիսով, նրանք կարծես Առնոլդի հետ ամպլուայով փոխվել են։ Բայց այդ գաղափարից որոշել են հրաժարվել։

6.Կոտրված T-1000-ի կտորների վերամիավորման տեսարանում օգտագործվել է իսկական սնդիկ, որն արդյունաբերական ֆենների օգնությամբ հավաքվել է մեկտեղ:

7.Ֆուրգոնի մեջ ինքնաթիռի մխրճվելու տեսարանի նկարահանման ժամանակ նկարահանող խումբը երեք ուղղաթիռ եւ երեք ֆուրգոն է ջարդել:

8.Ֆիլմում օգտագործվող մինիգանը այնքան ծանր է եղել, որ նկարահանման հրապարակում միակ մարդը, որը կարող էր բարձրացնել այն, Շվարցն էր:

9.Ֆիլմի նկարահանման համար ծախսվել է մոտ 300 կմ կինոժապավեն։ Նկարահանումների ընթացքում օգտագործվել է մոտ 200 տարբեր տեսակի զենք, մոտ 300 հատուկ էֆեկտ, որոնք ընդհանուր ժամանակաչափից մոտ 16 րոպե են զբաղեցնում։ Եվ վերջապես սա կինոյի պատմության մեջ առաջին ֆիլմն է, որի բյուջեն կազմել է 100 մլն դոլար։

10.Ֆիլմն ունի 3 տարբերակ․ցուցադրական (137 րոպե), ռեժիսորական (154 րոպե), ընդլայնված (156 րոպե)։

11.Շվարցենեգերը համաձայնել է նկարահանվել ֆիլմում, պայմանով, որ նրա կերպարը ոչ ոքի չի սպանի։

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE