Կիսատաբատ եւ տոպ․ Դիանա Մալենկոյի նոր լուսանկարը

12:46   21 հունիսի, 2020

Հաղորդավարուհի եւ դերասանուհի Դիանա Մալենկոյին հեռուստաէկրաններին կարելի է տեսնել ցանկացած կերպարով: Նա այն հեռուստադեմքերից է, որը երբեք չի վախեցել արտաքին տեսքի փորձարկումներից: Դիանան նաեւ այն համարձակ հայտնիներից է, որը պարբերաբար կիսվում է այնպիսի լուսանկարներով, որոնցում երեւում է նրա բնական տեսքը՝ առանց դիմահարդարման:

Դիանան իր Instagram-ում նոր կադր է հրապարակել, որում իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է ամառային հմայիչ կերպարում։ Հաղորդավարուհին արձակել է վարսերը, առանց շպարի է։ Դիանան կրում է սեւ երանգի տոպ, կիսատաբատ։ Իսկ նրա կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Դիանան ներկայացել էր քնքուշ ու նուրբ կերպարում։ Հաղորդավարուհին կրում էր գունավոր վերնաշապիկ, իսկ հրապարակմանը կից նա գրառում չէր կատարել, սակայն հետեւորդները գրել էին․ «Չունի աշխարհը քեզ նման բնական գեղեցկություն», «Գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE