«Գեղեցկուհի»․ Մերի Հակոբյանի նոր լուսանկարը Մոսկվայից

17:39   21 հունիսի, 2020

Դերասանուհի Մերի Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Մոսկվա քաղաքում։

Instagram-յան էջում հրապարակված կադրում դերասանուհին կերպարանք է ընդունել նստած։ Նա կրում է վառ երանգի կիսաշրջազգեստ, սեւ, ուսերը բաց բլուզ։ Մերին արձակել է երկար վարսերը, նուրբ, բայց ընդգծված շպար նախընտրել։ Հրապարակմանը կից դերասանուհին գրառում չի կատարել, սակայն հետեւորդները բազում դրական մեկնաբանություններ են գրել․ «Գեղեցկուհի»։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին այգում էր։ Նա կրում էր լեգինսներ, լայն, սպորտային շապիկ, գլխարկ։ Մերին արձակել էր վարսերը։ Հրապարակմանը կից նա ռուսերեն լեզվով գրել էր․ «Մարդկանց շփման մեջ երեք սխալ կա. առաջինը՝ նախքան անհրաժեշտությունը խոսելն է, երկրորդը՝ ամաչկոտությունը, չխոսելը, երբ դա անհրաժեշտ է, երրորդը՝ առանց ունկնդիրներին հետեւելու խոսելը»։



© NEWS.am STYLE