Հայ հայտնի դերասանի դուստրը հինգերորդ անգամ «Emmy Award»-ի մրցանակակիր է դարձել

10:09   22 հունիսի, 2020

Հայ դերասան ու ռեժիսոր Արթուր Էլբակյանի դուստրը՝ ԱՄՆ-ում հայտնի պրոդյուսեր եւ լրագրող Անուշ Էլբակյանը, հինգերորդ անգամ արժանացել է ամերիկյան հեռուստատեսային ոլորտի բարձրագույն մրցանակին՝ «Emmy Award»-ի։

«Boston Globe»-ի պրոդյուսերը երկու մրցանակ է ստացել «Ամեն ինչ փոխվում է. Քեյփ Քոդում կլիմայի փոփոխությունը» վավերագրական ֆիլմի համար։ «Շատ հուզված եմ, որ երեկ երեկոյան «Էմմի»-ի երկու մրցանակ ենք հաղթել Քեյփ Քոդում կլիմայի փոփոխության վերաբերյալ վավերագրական տեսանյութի համար»,- Facebook-ում գրել է նա։

Картинки по запросу anush elbakyan

Անուշ Էլբակյանն ամերիկյան «Boston Globe» պարբերականի լրագրողն է ու պրոդյուսեր։ Նա նախկինում մասնակցել է «Boston Globe» մարաթոնին ահաբեկչական հարձակումների լուսաբանման վերաբերյալ եւ իր թիմի հետ Պուլիտցերյան մրցանակի արժանացել։

2016թ.-ին նա արժանացել է «Էմմի» մրցանակի «Մի օր Լեոյի կյանքից» («A Day in Life of Leo») ֆիլմի համար։ Էլբակյանը արժանացել է նաեւ Online Journalism Award համացանցային լրագրության ասոցիացիայի մրցանակի՝ որպես հրատապ նորությունների լավագույն տեսաբան։



© NEWS.am STYLE