Ջերմ կադրեր. Սիլվա Հակոբյանը հրապարակել է հայրիկի ու դստերը լուսանկարը

10:45   22 հունիսի, 2020

Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում պատկերված են երգչուհու հայրն ու դուստրը՝ Միլան։ Նրանք ջերմ ժպտում են։ «Շնորհավոր հայրերի օրը»,- հրապարակումը մակագրել է երգչուհին։  

Ավելի վաղ հրապարակված կադրերում Սիլվան կրում էր ճերմակ շապիկ, ջինսե տաբատ եւ սեւ պիջակ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր վարսերը, ընտրել՝ նուրբ դիմահարդարում։ Լուսանկարում Սիլվան մեղմ ժպտում էր։ Չնայած նա չէր մեկնաբանել հրապարակումը, հետեւորդներից մեկը գրել էր․ «Գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE