Գրավիչ. Լուիզա Ներսիսյանի լուսանկարը

13:13   22 հունիսի, 2020

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Լուիզա Ներսիսյանը սեւ շապիկ է կրում։ Նա հավաքել է մազերը, նախապատվություն տվել նվազագույն շպարին։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Հմայիչ ու տաղանդավոր դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել, միայն նշել է, որ հեղինակը դերասանուհի Անի Լուպեն է։

Օրեր առաջ կադրերում դերասանուհին սեւ շապիկ էր կրում, նույն գույնի կաշվե բաճկոն։ Լուիզա Ներսիսյանն արձակել էր գեղեցիկ հարդարված մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ ականջօղերը։ «Ինչպես միշտ, հիասքանչ», «Գեղեցկուհի, աննկարագրելի, կարծես տիկնիկ»,- մեկնաբանություններում գրել էին հետեւորդները։



© NEWS.am STYLE