Նուրբ. Հասմիկ Խոջյանի լուսանկարը

16:11   22 հունիսի, 2020

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին վառ գույնի կոմբինեզոն է կրում, որն ընդգծում է կազմվածքը։ Հասմիկն արձակել է մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ Դերասանուհին կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցով, իսկ հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։

Ավելի վաղ դերասանուհին ներկայացրել էր իր լողափնյա կերպարը։ Հասմիկը կրում էր խորը դեկոլտեով, երկարափեշ զգեստ։ Նա արձակել էր վարսերը, մեղմ շպարով էր։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին գրել էր․ «Իսկական ամառ եմ ուզու՜մ»։



© NEWS.am STYLE