Burberry-ի ցուցադրությունը տեղի կունենա Լոնդոնում սեպտեմբերին

22:11   22 հունիսի, 2020

Burberry-ն նոր հավաքածուն կցուցադրի սեպտեմբերի 17-ին՝ Լոնդոնում նորաձեւության շաբաթվա անցկացման նախօրեին (այն կանցկացվի սեպտեմբերի 18-22-ը)։

Նորաձեւության տունն օնլայն ցուցադրություն կկազմակերպի, որը հասանելի կլինի օնլայն ձեւաչափով, քանի որ ոչ բոլորը ճամփորդելու հնարավորություն ունեն։ Burberry-ի ստեղծագործական տնօրեն Ռիկարդո Տիշիի խոսքով՝ «բացի մոդելներից ու ապրանքնաիշի թիմից՝ ոչ ոք չի լինի»։ Շոուի անցկացման վայրը չի հաղորդվում. հայտնի է, որ այն տեղի կունենա մաքուր օդին։

«Կարեւոր է շոուն անցկացնել մաքուր օդին։ Մեծ Բրիտանիայում բնությունն անհավանական է, եւ դա եւս ընկերության ժառանգության կարեւոր մաս է… Վերջին շրջանում (հիմա՝ առավել եւս) կարեւոր է դարձել համագործակցել եւ ինչ-որ բան միասին ստեղծել։ Ինձ խելամիտ թվաց ձեւաչափ ներկայացնել, որը յուրաքանչյուրին թույլ կտա մասնակցել ու գործընթացին ներգրավված զգալ»,- WWD-ին հայտնել է Ռիկարդո Տիշին։

Աղբյուրը՝ Blueprint

Լուսանկարները՝ Instagram, Getty Images



© NEWS.am STYLE