Սկսվել են Արցախի մասին «Վալտեր» ֆիլմի նկարահանումները. գլխավոր դերում Սամի Նասերիի կրտսեր եղբայրն է

18:10   22 հունիսի, 2020

Նախօրեին սկսվել են «Վալտեր» ֆիլմի նկարահանումները, որի ռեժիսորը Ռոբերտ Դեֆն է՝ ծնունդով Ստեփանակերտից։ Նա ժապավենը նկարել է որպես նկարիչ-բեմադրող գործընկերոջ՝ ռեժիսոր Ռանո Կուբաեւայի հետ, որի հետ աշպատել է նաեւ «Ես քեզ եբեք չեմ մոռանա» բազմասերիանոցի ֆիլմի վրա։ Նկարահանումների սկսվելու մասին Instagram-ի իր միկրոբլոգում հայտնել է Ռանոյի դուստրը՝ դերասանուհի Ռավշանա Կուրկովան։

«Մամ, Ռոբերտ, լավ նկարահանումներ։ Աստված ձեզ հետ։ Սիրում եմ»,- Stories բաժնում հայտնել է դերասանուհին։ Գլխավոր հերոսի դերում նկահարանվի ֆրանսիացի դերասան Բիբի Նասերին՝ դերասան Սամի Նասերիի եղբայրը. Սամի Նասերին «Տաքսի» կինոշարքում մարմնավորում է գլխավոր հերոսին։

«Վալտեր» ֆիլմի գործողությունները ծավալվում են 20-րդ դարի 90-ական թվականներին։ Ֆրանսիացի Բիբի Նասերին հայի կմարմնավորի։ Գլխավոր հերոսը, որի անվամբ էլ անվանվել է ժապավենտը, Մոսկվայում աշխատում է որպես շինարարական աշխատանքների ղեկավար։ Ողբերգական լուրը նրան ստիպում է հայրենիք վերադառնալ՝ Լեռնային Ղարաբաղ՝ փրկելու համար կամ հանգամանքներից կախված, ցավոք, հողին հանձնելու համար մորը։ Օդանավակայանում Վալտերին դիմավորում է հանգուցյալ ընկերոջ որդին, որի մայրն ու տատիկն անհետ կորել են։ Նրանք միասին փնտրում են մտերիմներին։ Իրավիճակը սրվում է, քանի որ պատմությունը ծավալվում է Ղարաբաղյան կոնֆլիկտի ֆոնին՝ ռազմական պայմաններում։



© NEWS.am STYLE