Մերի Մակարյանի ամառային կերպարը

11:39   23 հունիսի, 2020

Դերասանուհի Մերի Մակարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին ծաղկային պրինտով հագուստ է կրում։ Մերին արձակել է ուղիղ հարդարված մազերը, նվազագույն շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ ականջօղեր եւ վզնոց։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Մերին պատկերված էր դստեր հետ։ Նա ջերմ գրկել էր փոքրիկին։ Երիտասարդ մայրիկը սեւ զգեստ էր ընտրել, արձակել մազերը։ Կերպարն ամբողջացրել էր գլխազարդը։ «Մենք»,- հրապարակումը մակագրել էր ԱՄՆ-ում բնակվող դերասանուհին, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել։



© NEWS.am STYLE