«Սիրուն». Հռիփսիմե Հակոբյանի լուսանկարը

15:45   23 հունիսի, 2020

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգիչ Մարտին Մկրտչյանի կինն ուսերի հատվածում բաց վերնաշապիկ է կրում։ Հռիփսիմեն հավաքել է մազերը, նախապատվություն տվել վառ շպարին. ընդգծված են շուրթերն ու աչքերը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել. «Սիրուն»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սեւ զգեստ էր կրում, որը համադրել էր նույն գույնի սպորտային կոշիկների հետ։ Նա արձակել էր մազերն, կերպարն ամբողջացրել բնական շպարով։ Երգիչ Մարտին Մկրտչյանի կինը լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել։

Լուսանկարը՝ @arginephoto



© NEWS.am STYLE