Էլիզաբեթ Հերլիի որդու հայրը պատուհանից նետվել է կորոնավիրուսի հետեւանքով մտցված կարանտինի պատճառով

12:05   23 հունիսի, 2020

Ամերիկացի գործարար, միլիոնատեր, հոլիվուդյան պրոդյուսեր եւ սցենարիստ Սթիվ Բինգը ինքնասպանություն է գործել՝ նետվելով իր լոսանջելեսյան բնակարանի պատուհանից, որը գտնվում էր երկնաքերի 27-րդ հարկում։

Daily Mail-ը պնդում է, որ նախաձեռնողը «դեպրեսիայի մեջ է ընկել կորոնավիրուսի հետեւանքով մտցված կարանտինի ընթացքում մարդկանց հետ կոնտակտի անբավարարության պատճառով»։ Սակայն թե ինչն է ինքնասպանության պատճառ դարձել, առայժմ պարզ չէ։

View this post on Instagram

A post shared by Damian Hurley (@damianhurley1) on

Հոլիվուդյան միջավայրում Բինգին վարպետ էին անվանում։ Նա նկարահանել ու ֆինանսավորել է մի շարք հայտնի ֆիլմեր, որոնց շարքում են «Վերացնել Քարտերին», «The Rolling Stones. Թող լույս լինի», «Կենգուրու Ջեքփոթ», «Բեւեռային էքսպրես» ժապավենները։

Նա կարճատեւ հարաբերություններ է ունեցել դերասանուհի եւ մոդել Էլիզաբեթ Հերլիի հետ։ Զույգն ընդհանուր որդի ունի՝ դերասան եւ մոդել Դեմիան Հերլին, որը լույս աշխարհ է եկել 2002թ.-ին։ Մտերիմ ազգականները, սակայն, քիչ են շփվել, իսկ Սթիվն ու նրա հայրը նույնիսկ փորձել են Դեմիանին զրկել ժառանգությանը հավակնելու իրավունքից։

Աղբյուրը՝ Fakty



© NEWS.am STYLE