Ովքեր են ամենագրավիչ հայրերը հայտնիների շրջանում

15:11   23 հունիսի, 2020

Բրիտանացի դերասան եւ երեք երեխաների հայր Թոմ Հարդին գլխավորել է ամենագրավիչ հայրերի վարկանիշը։ Հարդին ամուսնացած է Շարլոտա Ռայլիի հետ, զույգը երկու երեխա ունի։ Թոմը որդի ունի նաեւ առաջին ամուսնությունից։

Երկրորդ հորիզոնականը բաժին է ընկել է Քրսի Հեմսվորթին. նա, ինչպեսեւ առաջատարը, մեծացնում է երեք երեխաներին։ Երրորդ հորիզոնականում դերասան Իդրի Էլբան է, որը երկու հրաշալի տղաների է մեծացնում, գրում է Joinfo.ua-ը։

Չորրորդ տեղում դերասան Ջեյմս Մարսդենն է՝ երեք երեխաների հայր, ինպեսեւ ցանկի շատ տղամարդիկ։ Ցանկի հինգերորդ տեղը բաժին է ընկել ֆուտբոլիստ ու գործարարար Դեւիդ Բեքհեմին, որը կնոջ՝ Վիկտորյայի հետ մեծացնում է չորս երեխաների։

Ցանկի առաջին տասնյակում հայտնվել են նաեւ Թայ Բարելը (երկու երեխա), Բարաք Օբաման (երկու երեխա), Սթենլի Տուչին (հինգ երեխա), Ուիլ Սմիթը (երեք երեխա), Գորդոն Ռամզին (հինգ երեխա)։

 



© NEWS.am STYLE