«Երեւանս». Սոֆի Դեւոյանի ոճային կերպարը

18:19   23 հունիսի, 2020

Պարուհի, դերասանուհւի Սոֆի Դեւոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սոֆին բաց գույնի տաբատ է կրում, որը համադրել է սեւ տոպի ու վառ կարմիր պիջակի հետ։ Երգչուհի Զարուհի Բաբայանի դուստրն արձակել է մազերը, վառ պայուսակ ու սպորտային կոշիկներ ընտրել։ «Երեւանս»,- հրապարակումը մակագրել է պարուհին։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Սոֆին պատկերված էր տատիկի հետ։ Նրանք ջերմ գրկախառնված էին։ Տիկին Դեւոյանը կրում էր կարմիր բլուզ, նա հավաքել էր վարսերը, նուրբ շպարով էր։ Նրա թոռնուհին սեւ բլուզով էր, արձակել էր վարսերը, քնքուշ շպարով էր։ Ջերմ հրապարակմանը կից կրտսեր Սոֆին գրել էր․ «Իմ ամենասիրելի»:



© NEWS.am STYLE