«Ինչքան շատ սեր կա ձեր աչքերում». Սոֆյա Պողոսյանի եւ Աշոտ Տեր-Մաթեւոսյանի ջերմ հոլովակը

22:37   23 հունիսի, 2020

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանն ընտանեկան ջերմ կադրեր է հրապարակել։

View this post on Instagram

A post shared by Sofya Poghosyan Official (@sofya_poghosyan) on

Իր միկրոբլոգում հրապարակված հոլովակում Սոֆյան պատկերված է ամուսնու՝ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ։ Կադրերն արվել են բնության գրկում։ Գեղեցիկ զույգը մեղմ գրկախառնված է։ «Կարեւորը քաոսում հանգիստ գտնելն է»,- գրել է Սոֆյան։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հիանալի զույգ», «Ինչքան շատ սեր կա Ձեր աչքերում»։

Օրերս տեղադրված կադրերում Սոֆյան ջինսե տաբատ էր կրում, վարդագույն բլուզ, ճերմակ սպորտային կոշիկներ։ Նա արձակել էր վարսերը, նվազագույն շպարով էր, իսկ կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից դերասանուհին անգլերենով գրել էր․ «Շնորհակալ սիրտը հրաշքների համար մագնիս է»։

 



© NEWS.am STYLE