Գուզեեւային առաջարկել են «Արի ամուսնանաք» հաղորդմանը հրավիրել Գարիկ Խարլամովին վերջինիս ամուսնալուծության մասին լուրից հետո

16:23   23 հունիսի, 2020

Նախօրեին հայտնի է դարձել, որ Քրիստինա Ասմուսն ու Գարիկ Խարլամովն ութ տարվա համատեղ կյանից հետո բաժանվել են։ Երկրպագուները դիմել են Լարիսա Գուզեեւայի օգնությանը՝ խնդրելով հումորիստին հրավիրել «Արի ամուսնանաք» («Давай поженимся!») հաղորդմանը։

«Գարիկին հրավիրեք«Արի ամուսնանաք» շոուին։ Թոփ փեսացու կլինի հումորով», «Գարիկին սպասում ենք հաղորդմանը», «Գարիկ Խարմալովին կընդունե՞ք ձեր հաղորդման շրջանակներում։ Նա նորաթուխ է»,- գրել են նրանք։

Գարիկը նախկինում բազմաթիվ անգամներ հեգնել է հարսանեկան շոուի հարղոդվարուհին՝ ծաղրանմանակելով նրա մասնակցությամբ հաղորդման տեսարանները։ Գուզեեւան այդ կատակների վերաբերյալ հարցերին չէր պատասխանում՝ հանգստություն պահպանելով։ Առայժմ հայտնի չէ նաեւ, թե ինչպիսին կլինի նրա արձագանքը նախկին ամուսիններին հրավիրելու առաջարկի վերաբերյալ։

 



© NEWS.am STYLE