Ժաննա Լեւինան ցույց է տվել՝ ինչ կլիներ, եթե ինքը տղամարդ լիներ, իսկ Գարիկ Մարտիրոսյանը՝ կին

17:28   23 հունիսի, 2020

Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, իր միկրոբլոգում նոր հրապարակում է արել. հատուկ ծրագրի միջոցով կատակերգու կինն իրեն բրուտալ տղամարդու է վերածել, իսկ Գարիկին՝ «ուսուցչուհու»։

View this post on Instagram

A post shared by Zhanna Levina/Martirosyan (@jannalevina_martirosyan) on

«Լեւինաների ընտանիք։ Ի՞նչ եք կարծում՝ ում ենք նման»,- հետեւորդներին հարցրել է Լեւիանան։

«Գարինա Յուրեւանան, իհարկե, գեղեկցուհի է», «Իսկ մորուքը սազում է ձեզ», «Անհասկանալի է՝ ինչպես է այս գորշ կինն այսպիսի համակրելի տղամարդու գրավել», «Երբ կինն ամբիոնում դոցենտ է, իսկ նա՝ լատինոամերիկյան պարերի մարզիչ»,- մեկնաբանություններում կատակել են երկրպագուները։



© NEWS.am STYLE