Խորը դեկոլտեով շապիկ, ջինսե տաբատ․ Իրինա Հարությունյանի լուսանկարը

23:40   23 հունիսի, 2020

Երգչուհի Իրինա Հարությունյանը միկրոբլոգի իր էջում լինելով ոչ այնքան էլ ակտիվ, այնուամենայնիվ հասցնում է իր երկրպագուներին ու հետեւորդներին ուրախացնել նոր լուսանկարներով, տեսանյութերով։

Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է լողափին։ Իրինան կրում է խորը դեկոլտեով մոխրագույն բլուզ, ջինսե տաբատ։ Նա հավաքել է վարսերը, նախընտրել նուրբ շպար։ Հրապարակմանը կից Իրինա Հարությունյանը գրառում չի կատարել։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում նա ներկայացել էր հրապուրիչ կերպարում։ Իրինան կրում էր սեւ երանգի, ուսը բաց զգեստ։ Նա արձակել էր ուղիղ հարդարված վարսերը, նախընտրել վառ ու ընդգծված շպար։ Հրապարակմանը կից երգչուհին կատարել էր հետեւյալ գրառումը․ «Տարիների հետ ես հասկացել եմ, որ պարտադիր չէ` թռչելու թեւեր ունենաս, բավական է սոսկ կողքիդ ունենալ մարդիկ, ովքեր քեզ թույլ չեն տա ընկնել»:



© NEWS.am STYLE