Սննդակարգ – Ամառ

18:16   4 հուլիսի, 2020

Այս սննդակարգը սնունդը սահմանափակում է բանջարեղենով եւ մրգերով, այդ պատճառով ավելի լավ է այն ամռանը կիրառել, երբ բուսական մթերքներն ավելի մատչելի են եւ այնքան էլ մեծ չէ ճարպոտ եւ հագեցնող սնունդ ընդունելու հակումը: Իհարկե հեշտ խնդիր չէ 4 օր նման սննդակարգի հետեւելը, փոխարենը այդ ընթացքում հնարավոր է 3-4 կգ-ով նիհարել: Իսկ թույլատրված մթերքները կարելի է ուտել ցանկացած քանակությամբ:

Օր 1

Թույլատրվում է ուտել ամեն տեսակ մրգեր, դրանց հետ թարմ քամված մրգահյութ խմելով:

Օր 2

Բեռնաթափման օր. կարելի է միայն բուսական թեյեր խմել:

Օր 3

Կերեք ցանկացած բանջարեղեն, ինչպես հում, այնպես էլ շոգեխաշած (բայց առանց կարագի):

Օր 4

Սնունդը սահմանափակեք կաղամբի տարբեր տեսակների (սպիտակ, ծաղկակաղամբ, բրոկկոլի, կոլրաբի), պղպեղի, սոխի, մաղադանոսի, սխտորի արգանակով:

Աղբյուրը` Dieta.ru



© NEWS.am STYLE