Երջանիկ կանայք երբեք չեն ընդվզում

22:11   28 հունիսի, 2020

Գիտե՞ք, ես երբեք չեմ տեսել հարաբերությունների մեջ երջանիկ կնոջ, որը ցանկանար պայքարել իր անկախության համար, տղամարդու հետ համահավասար ծանրություններ քարշ տալ, հավասարաչափ կիսել բիզնեսի դժվարությունները եւ այլն: Վայրի, ազատ կանա՞յք: Այո, խնդրեմ:

Եթե ուզում եք, իհարկե կարելի է եւ ազատություն ստանալ եւ փախչել սեփական բնությունից:

Բայց իմ եւ հարյուրավոր կանանց օրինակով տեսնում եմ, որ որքան ավելի ես մոտենում սեփական էությանը, այնքան հասկանում ես, թե իրականում ինչ է կանացի լուսնային էությունը:

Խաղաղվածությունը կնոջ հիմնական վիճակն է: Խաղաղվածությունը եւ սեփական արժանապատվության բարձր զգացումը: Նման վիճակում ընդհանրապես չես ուզում վիճել: Որովհետեւ ուղղակի հասկանում ես, թե ինչ է նշանակում «Կինը հաղթում է առանց մարտի»: Նվերնե՞ր, ըմբռնո՞ւմ, սե՞ր: Արժանի՞ լինել այդ ամենին: Ոչ: Դու ստիպված չես լինում ոչնչի արժանանալ: Ամեն ինչ ինքն իրեն գալիս է: Խոսքը կանացի համակերպման եւ կյանքին վստահելու մասին է:

Եթե քո ներսում դրված է, որ «ինձ հոգ տանող կա», կյանքը շտապում է այդ ամենը դրսեւորել քո իրականության մեջ: Երբ հայտնվում ես տղամարդկանց շրջապատում, որոնք առատորեն քեզ ջերմություն եւ ուշադրություն են նվիրում, երբ անընդհատ քեզ անվտանգ եւ պաշտպանված ես զգում, երբ կողքիդ այնպիսի մարդ կա, որն ուրախ է պատասխանատվություն ստանձնել եւ բիզնեսի, եւ ընտանիքի, եւ շրջակա բոլոր խնդիրների լուծման համար, հավատացեք, ընդվզման ցանկություն չի լինում:

Երջանիկ կանայք չեն ընդվզում: Երջանիկ մարդիկ ոչ մեկի հետ չեն մրցակցում: Նրանց կյանքում առանց այն էլ ամեն ինչ լավ է: Ավելին, երջանիկ կնոջը հազիվ թե կարողանա նյարդայնացնել սեփական դիրքորոշումից տարբեր դիրքորոշումը: Խաղաղվածությունը եւ ներքին անդորրը այնպիսի վիճակ է, որը կախված չէ արտաքին պայմաններից:
Իսկ իրականում այդ ամենը կյանքում պատահում է այն ժամանակ միայն, երբ դու ինքդ Կին ես դառնում: Կանացի էներգիայի համար ջանքեր պետք չեն, ամեն ինչ ինքն իրեն է լինում: Որովհետեւ քո մեղմությունը եւ հանգիստ ինքնավստահությունը ձգում է աներեւակայելիորեն առնական, առատաձեռն եւ ինքնավստահ տղամարդկանց: Կյանքն այդպես է ստեղծված: Դրանում ամեն ինչ արտացոլում է: Եվ ամեն ինչ փաստերից է կախված: Եթե շրջապատը դուր չի գալիս, քեզ նայիր: Եթե քեզ փոխես, շուրջն ամեն ինչ կփոխվի:

Եթե կանացիության ես ձգտում, շուրջը տղամարդիկ առնականանում են: Եթե չեն առնականանում, արժե ավելի ազնվորեն նայել քեզ:
Կանացի էությունը Կին լինելն է: Կանացի էությունը Մայր լինելն է: Կանացի էությունը ջերմությունն է, տունը, խաղաղվածությունը, շրջապատող ներդաշնակությունը եւ գեղեցկությունը: Եվ իհարկե, կանացի ինքնաիրացումը: Բայց դա ոչ մի կերպ կապված չէ քո իրավունքների ոտնահարման դեմ ընդվզման հետ:
Կնոջ հոգեբանական ուժն այնքան մեծ է, որ նա կարիք չունի ավելորդ ջանքեր գործադրելու: Դու ստանում ես հենց այն, ինչ ցանկանում ես: Դա կանացի ուժն է: Եթե չես ստանում, դա եւս կանացի ուժից է կախված:

Աղբյուրը` Otvetnavse.com



© NEWS.am STYLE