Միլիարդատերերի տասը խորամանկություն

21:12   29 հունիսի, 2020

Միլիարդատերերը հոգեբանական հետեւյալ հնարքներն են կիրառում: Իմացիր, թե ինչ հնարքներ են եւ սկսիր աստիճանաբար դրանք ներդնել քո կյանքում. գուցե դու էլ գոնե միլիոնատեր դառնաս: 

Հեռանկար տեսնել

Միլիարդատերերը ցանկացած գործում հեռանկար են տեսնում: Կամ էլ ընդհանրապես չեն տեսնում: Երկրորդ դեպքում նրանք չեն ստանձնում գործը եւ դրա վրա չեն ծախսում իրենց ժամանակը, ջանքերը, էներգիան:
Աշխատանքն արդյունք չէ

Հարուստներն ինչ էլ արտադրեն, ինչ ծառայությամբ էլ զբաղվեն, նրանք միշտ աշխատում են արդյունքի համար: Այդ պատճառով նրանք առավելագույն ջանքեր են գործադրում, որպեսզի վերջնական արդյունքը որակյալ լինի: Միայն այդպես սպառողները գոհ կմնան իրենցից:
Համառություն

Չի՞ ստացվում: Թքած, միլիարդատերը չի հանձնվում: Ինչ-որ մեկին դուր չի՞ գալիս: Թքած, միլիարդատերը չի պատրաստվում որեւէ մեկին դուր գալ: Հոգնել ես եւ ձանձրացե՞լ: Միլիարդատերերը համբերատար են, հենց այնպես հետ չեն կանգնում իրենց ընտրած ուղուց: Եվ անպայման կհասնեն իրեն ուզածին:
Շրջապատը
Միլիարդատերերը հավատում են իրենց, այդ պատճառով չեն հանձնվում: Այդ գործում ոչ վերջին դերն է խաղում նրանց շրջապատը: Այդ շրջապատից նրանք հանում են բոլոր անվստահելի եւ ոչ պիտանի մարդկանց:
Սեփական իրականություն

Հարուստներն ապրում են իրենց իրականությունում: Այն լցնում են բացառապես դրական հույզերով եւ լավ էներգիայով: Այդպես նրանց հաջողվում է դրական տրամադրություն ունենալ, նայել հեռավոր ապագային եւ չշրջվել դեպի անցյալ:
Անհաջողությունը = հաջողություն
Անհաջողությունը ջղայնացնող երեւույթ է: Բայց միլիարդատերերի գիտակցության մեջ դա անգին փորձ է, որը հաջորդ անգամ նրանց կօգնի ավելի խնամքով վարվել, ավելի մտածված գործել: Կամ էլ գոնե ոտքը չդնել փոցխին:
Եկամտի աղբյուր

Մարդկանց մեծամասնությունն իրենց աշխատանքն ընկալում է որպես եկամտի աղբյուր: Այդ պատճառով էլ կառչում են դրանից: Իսկ միլիարդատերերը թքած ունեն, թե որտեղ եւ ինչպես են վաստակում: Նրանք ինքնավստահ են, նրանց չի հետաքրքրում մյուսների կարծիքը, նրանք կկարողանան փող ստեղծել ցանկացած տեղում:
Կատարելության ձգտում VS փորձարարության ձգտում
Մինչ ոմանք ձգտում են սեփական բիզնեսը կարգավորել, որ ժամացույցի պես աշխատի, մյուսներն այդ ընթացքում հասցնում են երեք արտադրանք մտածել եւ դրանք շուկա հանել: Սկզբունքորեն երկու տարբերակն էլ գոյության իրավունք ունեն: Դու դրանցից ո՞րն ես ընտրում:
Թիմ

Միլիարդատերերը թիմ են հավաքում խելացի/փորձառու/հնարամիտ մարդկանցից, որոնք նրանց օգնում են կարգավորել բիզնեսը: Իրենցից ավելի հիմար կադրերի աշխատանքի են ընդունում միայն հիմարները:
Ներդրումներ

Միլիարդատերերը գիտեն, որ ցանկացած ներդրում պետք է ինքն իր վրա անել: Այդ պատճառով նրանք չեն վախենում փող ծախսել.
- անձնական աճի վրա,
- բիզնեսի,
- ակտիվների,
- փորձի:

Հիշիր. եթե ուզում ես հարուստ դառնալ, հարուստի նման մտածիր:



Աղբյուրը` Otvetnavse.com



© NEWS.am STYLE