Կայա Գերբերը շիկահեր է դարձել. գեղեցկուհուն լուսանկարել են պապարացիները

10:10   24 հունիսի, 2020

Նահանգներում կարանտին ավարտվել է, եւ 18-ամյա Կայա Գերբերը շտապել է վարսահարդարի մոտ։ Աստղը շիկահեր է դարձել։ Պապարացիները Սինդի Քրոուֆորդի դստերը «բռնացրել» են Լոս Անջելեսում գտնվող «Habana» սրճարանի մոտ մեքենայից դուրս գալիս, ուր նա ընթրել է ընտանիքի հետ։

Ընդ որում, ընտրված սանրվածքը՝ բոբ, չի փոխվել։ Գերբերը ջինս է կրել, շապիկ ու կարդիգան։ Դատելով լուսանկարից՝ աղջկա ձեռքին դրված գիպս դեռ չեն հանել (հինգ շաբաթ առաջ մոդելը վնասել է ձեռքը)։

Ի դեպ, մոդելը պնդում է, որ անձամբ է ներկել մազերը… «Վերջերս ես Instagram-ում տեսանյութ հրապարակեցի, որում Օդրի Հեփբերնը կտրում էր մազափունջը, իսկ ես պատրաստվում եմ կտրել մազերս կամ ներկել դրանք։ Չգիտեմ՝ արդյոք հարկավոր է, որ դուք կրկնեք դա, բայց ես պարզապես ձրածնի գերօքսիդ եմ օգտագործել եւ օգտվել եմ համացանցում առկա խորհուրդներից։ Ես այն քսել եմ մազերիս, հետո դրանք չորացրել են վարսահարդարիչով (ջերմության ազդեցություն էր հարկավոր)։ Ինձ այդ կերպ հաջողվել է մի փոքր բացացնել մազերս, ընդամենը մի քանի երանգ»,- գրել է Կայան։

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE