ՀՈւՆԻՍԻ 26-ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   26 հունիսի, 2020

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելին ակամայից ձեզ ցավ կպատճառի, ընդ որում` այնպիսի ցավ, որից բուժվելու համար ձեզ երկար ժամանակ կպահանջվի: Նրան կարդարացնի միայն այն հանգամանքը, որ նա դա արել է իսկապես առանց գիտակցելու:

ՑԼԵՐ

Այսօր դուք պետք է զգույշ լինեք ձեր սիրելիի հետ: Շատ հավանական է, որ նա ընկերների հետ փոքրիկ խնջույք կազմարկեպի: Աստղերը խորհուրդ են տալիս շատ չանհանգստանալ այդ առիթով:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Օրիգինալ եղեք ձեր զգացմունքներն արտահայտելու հարցում, այլապես ձեր սիրելին կարող է ձանձրանալ ձեր ներկայությամբ:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր պետք է հետաքրքիր տեղ գտնեք սիրելիի հետ ժամանակն անցկացնելու համար: Սովորական սրճարանը հարցի լուծում չէ: Ավելի լավ է գնաք ինչ-որ նոր ու անծանոթ վայր եւ միասին բացահայտեք այն:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին կթվա, թե դուք այդքան էլ անկեղծ չեք նրա հետ եւ ցանկանում եք խաբել նրան: Աշխատեք հակառակը համոզել նրան:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք հաշվենկատ եւ սառնասիրտ կլինեք, քանի որ ցանկացած հարցի նման կերպ կվերաբերեք: Դա, իհարկե, լավ է, սակայն ոչ սիրային հարցերում: Աշխատեք սիրելիի հետ հանդիպելիս լսել ձեր սրտի ձայնը:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր աշխատեք առաջին հերթին հաշվի առնել ձեր, հետո միայն սիրելիի ցանկությունները:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր դուք չեք հասկանա, թե ինչ եք ցանկանում ձեր սիրելիից, այդ իսկ պատճառով չեք իմանա, թե ինչ սպասել նրանից:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Որքան էլ տխուր լինի ձեզ համար, այնուամենայնիվ, ձեր սիրելին բացի ձեզանից ունի այլ հետաքրքրություններ: Այսօր դուք եւս մեկ անգամ դրանում կհամոզվեք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս ձեզ այսօր սիրելիի հետ միասին ինչ-որ բան պատրաստել: Կարելի է նաեւ երեխաներին ներգրավել: Դուք միայն հաճույք կստանաք գործընթացից եւ արդյունքից:

ՋՐՀՈՍՆԵՐ

Աստղերը հուշում են երեկոն անցկացնել գինու կամ շամպայնի գավաթի շուրջ: Սրան կարելի է գումարել նաեւ սիրո կրքոտ խոստովանություններն ու սիրելիի հետ ապագայի մասին ծրագրեր կազմելը:

ՁԿՆԵՐ

Օրը բարենպաստ կլինի սիրելիի հետ համատեղ ինտելեկտուալ աշխատանքի համար:

 

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE