Գեղեցիկ բնապատկեր, ոճային կերպար. Մերի Երեմյանի լուսանկարը

11:05   24 հունիսի, 2020

Դերասանուհի Մերի Երեմյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Մերին պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Դերասանուհին սեւ տոպ է կրում, ջինսե բաճկոն։ Նա արձակել է մազերը, նախապատվություն տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Մերին հետաքրքիր նախշերով զգեստ էր կրում, վերնաշապիկ։ Մերին արձակել էր գեղեցիկ հարդարված մազերը, ցածրակրունկ կոշիկներ ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր ոճային պայուսակը։ Դերասանուհի լուսանկարը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE