«Գեղեցիկ ընտանիք». Յուլյա Ֆինկն՝ ամուսնու հետ

16:11   24 հունիսի, 2020

Դերասանուհի Յուլյա Ֆինկն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Յուլյան պատկերված է ամուսնու՝ հաղորդավար Արտյոմ Կարապետյանի հետ։ Երկու երեխաների մայրիկը բեժ գույնի հագուստ է ընտրել։ Յուլյա Ֆինկն արձակել է ուղիղ հարդարված մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ ականջօղերը։ Հետեւորդները դրական մեկնաբանություններ են գրել. «Գեղեցիկ ընտանիք»։

Օրերս հրապարակված կադրում դերասանուհին սպիտակ զգեստ էր կրում, լայնեզր գլխարկ, որոնք համադրել էր արեւային ակնոցի եւ կաշվե բաճկոնի հետ։ Հրապարակմանը կից երիտասարդ մայրիկը գրառում չէր կատարել, սակայն հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ հղել նրան․ «Մի ուրիշ սիրունություն», «Յուրահատուկ», «Միշտ տարբերվող», «Սիրում եմ քո ոճը»։



© NEWS.am STYLE