Եթերային. բալիկի սպասող Աննա Դովլաթյանի լուսանկարը

21:40   24 հունիսի, 2020

Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասան Դավիթ Աղաջանյանի կինը եթերային զգեստ է կրում։ Աննան, որը սպասում է առաջնեկի ծնունդին, պարզ սանրվածք է ընտրել ու նախապատվություն տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ Հետեւորդները մեկնաբանություններում դրական խոսքեր են գրել։

Օրերս հրապարակված լուսանկարում Աննան պատկերված էր ամուսնու՝ դերասան Դավիթ Աղաջանյանի հետ։ Գեղեցիկ զույգը ջերմ գրկախառնված էր։ Աննան սեւ հագուստ էր կրում, արձակել էր գեղեցիկ հարդարված մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ «Ամենաներդաշնակ, սիրուն ու կատարյալ զույգ»,- մեկնաբանություններում հաճոյախոսություններ էին գրել հետեւորդները։



© NEWS.am STYLE