Էմիլի Ռատակովսկին կտրուկ փոխել է ոճն ու շոկի ենթարկել երկրպագուներին

14:53   24 հունիսի, 2020

Մոդել եւ դերասանուհի Էմիլի Ռատակովսկին երկար ժամանակվա ընթացքում առաջին անգամ որոշել է փոխել ոճը։ 29-ամյա մոդելը շիկահեր է դարձել ու լուսանկար հրապարակել Instagram-յան էջում։

View this post on Instagram

A post shared by Emily Ratajkowski (@emrata) on

Էմիլիի խոսքով՝ մազերը ներկելու պատճառ են դարձել ոչ միայն կարանտինն ու հայելու մեջ նոր արտացոլանք տեսնելու ցանկությունը, այլեւ իր երկրպագուների գործունեությունը։ Էմիլին հաճախ է տեսել իր նկարները, որոնցում համացանցի օգտատերը խմբագրել են իր մազերի գույնն ու որոշել է, որ շիկահեր մազերը սազում են իրեն։

Harper’s Bazaar-ի հաղորմամբ՝ Ռատակովսկին կարեւոր քայլի դիմել է Kérastase ապրանքանիշի աջակցությամբ. նա դարձել է ապրանքանիշի Blond Absolu հավաքածուի դեսպանը, որը նախատեսված է մազերի գունաթափման համար եւ նշել է, որ փոփոխություններն օգտակար են եղել իրեն. «Ես երբեք չեմ ներկել մազերս եւ գրեթե նույն երկարությունն էին պահպանում գրեթե ամբողջ կյանքում։ Բայց ես շատ երջանիկ եմ, որ Kérastase-ն աջակցել է ինձ շիկահեր դառնալու որոշման հարցում։ Բոլորովին վերջերս ես նշել եմ ծննդյանս օրը եւ շատ ուրախ եմ, որ կարանտինից դուրս եմ գալիս նոր կերպարով։ Գեղեցկությունը մեզ ուրախութուն ու արտահայտչություն է նվիրում, եւ սա ամենաուրախալի բանն է, որ ես արել եմ արտաքինիս հետ»։

View this post on Instagram

A post shared by Emily Ratajkowski (@emrata) on

Աստղի երկրպագուներն անտարբեր չեն մնացել նրա էքսպերիմենտի նկատմամբ։ Որոշները խոստովանել են, որ շոկի մեջ են, մյուսները նշել են, որ մոդելի կերպարանափոխությունն իրենց դուր է գալիս։

Ավելի վաղ շիկահեր է դարձել եւս մեկ մոդել՝ Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ Կայա Գերբերը։

 



© NEWS.am STYLE