«Սիրուն ու տաղանդավոր». Իվետա Մուկուչյանի լուսանկարը

19:23   24 հունիսի, 2020

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Իվետան վարդագույն տաբատ է կրում, բաց գույնի շապիկ ու վառ սպորտային կոշիկներ։ Երգչուհին արձակել է մազերն ու կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ արեւային ակնոց, վզնոց։ Հետեւորդները հաճոյախոսություններ են գրել. «Ամենասիրուն ու ամենատաղանդավոր»:

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին լողափին։ Հմայիչ երգչուհին լողազգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Իվետա Մուկուչյանն արձակել էր մազերը, արեւային ակնոց էր կրում։ «Աշխարհում ամբողջ քաոսից հետո ժամանակն է լողալ սիրո ալիքներում»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր երգչուհին։ Իվետայի էջը լի էր հիացական մեկնաբանություններով. «Դու հիասքանչ ես», «կրակոտ»:



© NEWS.am STYLE