Լենի Կրավիցը դարձել է Saint Laurent-ի նոր արշավի դեմքը

22:09   24 հունիսի, 2020

Ամերիկացի երգիչ Լենի Կրավիցը դարձել է Saint Laurent ապրանքանիշի՝ աշուն-ձմեռ 2020 հավաքածուի նոր դեմքը։ Երգիչն ընձառյուծի պրինտով վերնաշապիկ է կրել եւ նմանմատի մեկ այլ մոդել, որը համադրել է սմոքինգի հետ։

Գովազդային արշավի վրա աշխատել է լուսանկարիչ Դեւիդ Սիմսը, որը բավարարվել է մինիմալիստական սեւ-սպիտակ լուսանկարներով, որոնք արվել են ստուդիայում։

Ավելի վաղ Saint Laurent ապրանքանիշի արշավներում նկարահանվել են Էզրա Միլերը, Կիանու Ռիվզը, Ռամի Մալեկն ու Ֆին Վուկֆարդը։

Saint Laurent-ի դեմք հասցրել է դառնալ նաեւ Լենիի դուստրը՝ մոդել Զոի Կրավիցը։

Գլխավոր լուսանկարը՝ WireImage



© NEWS.am STYLE